Տուրիստական գրասենյակներ
Կան մի քանի պատճառներ` Պրահա ձեր այցի սկզբում տուրիստական գրասենյակներ այցելելու: Այստեղ ձեզ կտրամադրվեն անվճար քարտեզներ և բրոշյուրներ օգտակար խորհուրդներով` ինչ անել և ինչ տեսնել Պրահայում: Դուք կստանաք ձեզ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը և խորհուրդներ, թե, որոնք են այն հիմնական տեսարժան վայրերը, որոնց արժե ժամանակ տրամադրել:
Կարող եք վերցնել նաև մետրոյի, տրամվայների և ավտոբուսների քարտեզներ` էքսկուրսիաների պլանավորումն ավելի հեշտացնելու համար: Եթե դուք հյուրանոցում համար եք ցանկանում ամրագրել, ապա այստեղ ձեզ կառաջարկվեն հյուրանոցային հարմար տարբերակներ:
Ցանկության դեպքում ձեզ կտրամադրվի նաև տեղեկատվություն էքսկուրսիաների և թատրոնի կամ օպերայի ներկայացումների վերաբերյալ: Այստեղ կա ամբողջ տեղեկատվությունը այս ամենի վերաբերյալ: Նրանք աշխատում են շաբաթական յոթ օր, այսպիսով դուք կարող եք այցելել նրանց, երբ ցանկանաք: Պիկ սեզոներին գրասենյակները մի փոքր ավելի շուտ են ավարտում աշխատանքը, սակայն մենք ձեզ հաջորդաբար կներկայացնենք նրանց աշխատանքային ժամերը:
Տուրիզմի տեղեկատվական կենտրոններ
* Հին քաղաքի սրահ (The Old Town Hall) – հին քաղաքի հրապարակ (Old Town Square) (Staroměstské náměstí), բաց է երկ – կիրակի 9:00-19:00
* Փոքր քաղաքի կամրջի աշտարակ (Lesser Town Bridge Tower) (Malostranská mostecká věž), բաց է ապրիլ- հոկտեմբեր (միայն ամառային սեզոն), երկ – կիրակի 10:00-18:00
* Ռիտիրսկա (Rytířská) փողոց 31, հին քաղաք, բաց է երկ – ուրբ 9:00 – 18:00, շաբաթ, կիրակի`փակ է
* Պրահայի Օդանավակայան (Letiětě Praha), Տերմինալ 2 (transit area), բաց է երկ – կիրակի 8:00 – 18:00
Ընդհանուր տեղեկատվություն չեխերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներով, հեռ.` +420 221 714 444 (երկ-ուրբ 9:00 – 17:00):
CzechTourism information centres
* Staroměstské náměstí 5 (Old Town Square)
* Vinohradská 46, Prague 2