Պրահայի հիմնական երկաթուղային կայարանը (Hlavní nádraží)
Պրահայի հիմնական գնացքների կայարանը անկում ապրող Հաբսբուրգների կայսրության ճարտարապետության վերջին հաղթանակներից է, որը նախագծվել է Ժոզեֆ Ֆանտայի կողմից, իսկ պաշտոնապես բացումը տեղի է ունեցել 1909 թվականին` որպես Ֆրանց Ժոզեֆ Բահնհոֆ: Ավելի ուշ այն վերանվանվել է Ուիլսոնի կայարան, իսկ այժմ այն ուղղակի անվանում են Հիմնական կայարան: 1972-1979 թվականներին կայարանում կառուցվեց ևս մեկ նոր տերմինալ, որը ներառում է ստորգետնյա կայարան և հիմնական ճանապարհ` տերմինալի վերին հատվածում:
Եթե դուք ուղղակի արագորեն անցնեք մետրոյով, ապա չեք նկատի գոյատևող Արտ Նովո ոճի բարձր գմբեթը, վիտրաժները և կանանց դիմաքանդակները, որոնք խորհրդանշում են Պրահան, որպես «Քաղաքների մայր»:
Վերևում, FantovaKavárna սրճարանի հարևանությամբ գտնվող հիմնական մուտքը, իր երկաթյա ծածկով և աշտարակների մերկ արձանիկներով, կայսերական վստահություն է ներշնչում այցելուներին:
Կայարանը գտնվում է Վացլավի հրապարակի հարևանությամբ և քաղաքի մյուս հատվածների հետ կապվում է մետրոյի C գծով: Հիմնական կայարանը Պրահայի օդանավակայանի հետ կապվում է նաև էքսպրես ավտոբուսներով, որոնք ցերեկային ժամերին ժամանում են 30 րոպե ինտերվալներով (ճանապարհի տևողությունը 25-40 րոպե): Տերմինալից դուրս կան նաև տաքսիի կանգառներ: Սակայն, խորհուրդ չի տրվում օգտվել այս տաքսիների ծառայությունից, քանի որ ձեզանից հավանաբար ավելի շատ գումար կգանձեն: Փոխարենը կարող եք տաքսի պատվիրել որևէ հեղինակավոր ընկերությունից, կամ նախորոք` Պրահայի օդանավակայանից:
Վերջերս (2010-2011թթ.) Պրահայի հիմնական կայարանը (Hlavnínádraží) հիմնովին վերանորոգվել է և մոդեռնիզացվել իտալական GrandiStazioni ընկերության կողմից` Պրահայի կեղտոտ ու ստվերոտ մասից վերածվելով արևմտյան չափանիշներին համապատասխան մի վայրի: Կայարանը բաժանվում է մի քանի մակարդակների: Այստեղ կան կայարանների համար նախատեսված բոլոր հարմարությունները` բեռները թողնելու համար նախատեսված դարակներ, որն աշխատում է 24 ժամ և մեծ բեռների ավտոմատ կողպման համակարգ: Այստեղ կան նաև տարադրամի փոխանակման կետեր, բանկոմատներ, տուրիստական և գնացքների վերաբերյալ տեղեկատվական սեղաններ, արագ սննդի կետեր, ռեստորաններ (օրինակ` Burger King), սրճարան խանութներ և մանրածախ խանութներ:
Խորհուրդ: Աշխատեք այստեղ ժամանել կեսգիշերից շուտ,կայարանը փակվում է 00:40-3:40 ժամերին: Ուշ ժամերին հնարավոր են հարձակումներ զբոսաշրջիկների վրա, քանի որ այս վայրը դառնում է թիրախ գրպանահատների և հարբեցողների համար:
Ամրագրում և տոմսերի վաճառք
Հնարավոր է տոմսեր ամրագրել առցանց Չեխիայի երկաթուղային կայարանի ինտերնետային կայքից ճանապարհորդությունից 60 օր առաջ, Չեխիայի Հանրապետությունում, ինչպես նաև ԵՄ որոշ այլ երկրներում ճանապարհորդելու համար: Տոմսեր կարող եք գնել նաև գնացքների ցանկացած կայարանից Պրահայում և ամենուր Չեխիայի տարածքում: Պրահայի գնացքների հիմնական կայարանում տոմսերի վաճառքի կետերը գտնվում են նկուղային հարկերում: Տեղաբնակները սովորաբար նախորոք տոմսեր չեն ամրագրում, քանի որ դրանք գրեթե միշտ առկա են, նույնիսկ ճանապարհորդության օրը: Եթե շտապում եք, ապա տոմս կարող եք գնել անմիջապես կոնդուկտորից, սակայն պատրաստ եղեք լրացուցիչ վճարելու:
[mappress mapid=”53″]