Անվճար էքսկուրսիա ոտքով
Էքսկուրսիայի օրերը`ամեն օր առավոտյան ժամը 11:00, միայն անգլերենով:
Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել այս անվճար էքսկուրսիան:
Դուք պետք է տաքսի պատվիրեք Պրահայի օդանավակայանում: Վարորդը ձեզ կտրամադրի «անվճար էքսկուրսիայի վաուչեր»: Ձեզ մնում է միայն բերել ձեզ հետ այդ վաուչերը և ցույց տալ մեր էքսկուրսավարին:
Պետք է արդյոք նախորոք պատվիրել այս էքսկուրսիան:
Ոչ, պետք է ուղղակի ներկայանալ էքսկուրսիան սկսվելուց 10 րոպե առաջ:
Որտե՞ղ է ավարտվում էքսկուրսիան :
Այն ավարտվում է Պրահայի Ամրոցի մոտ: Մեր էքսկուրսավարը ձեզ հաճելիորեն կուղեկցի հետ դեպի կենտրոն կամ այլ վայր, ուր դուք կցանկանաք:
Այս ճիշտ կազմակերպված էքսկուրսիան ընդգրկում է Պրահայի բոլոր կարևոր տեսարժան վայրերը, իսկ էքսկուրսավարի ուղեկցությամբ կարծես անցյալը ներկա է դառնում: Մենք զբոսանք ենք կատարում Պրահայի հայտնի պատմական թաղամասերով` Հին քաղաք, Հրեական թաղամաս, Փոքր քաղաք և Պրահայի ամրոց:
1. Էքսկուրսիայի առաջին մասը սկսվում է Հին քաղաքի հրապարակում` ընդհանուր ծանոթություն Պրահայի հետ: Տպավորիչ հին կառույցներով և եկեղեցիներով հիանալուց հետո, ծանոթանում ենք նաև չեխ ռեֆորմատոր Ջոն Հուսի կյանքին:
2. Ոլորապտույտ նրբանցքները մեզ տանում են դեպի Պրահայի անցյալը` Մոցարտի Դոն Ջիովանի ստեղծագործությունը Կալվածքների թատրոնում, Կարոլինումը` Կարլի համալսարան 1348թ., Սև Մադոննայի (Սև Տիրամայր) կուբիստական տունը և Ունգելտի միջնադարյան բակը: Ժամանակ ունենալու դեպքում այցելություն ենք կատարում նաև դեպի Փաուդեր Գեյթ (Վառոդի դարպաս Վառոդի աշտարակում) և փառահեղ բարոկկո ոճի կառույց` Մունիցիպալ տունը:
3. Այց դեպի Հրեական թաղամաս, որը մեզ տանում է հետ դեպի ողբերգական անցյալի մի պատմություն: Այստեղ դուք բացահայտում եք նախկին գետտոյի պատի ետևում ապրող Պրահայի հրեաների ճակատագիրը: Հին-նոր սինագոգը, Հին հրեական գերզմանոցը, Հրեական թանգարանը… Այցելեք մեզ հետ այն վայրերը, որտեղ ստեղծվել է առասպելական Գոլեմը և ծանոթացեք հայտնի հրեա հեղինակ` Ֆրանց Կաֆկայի հետ:
4. Այս ամենից հետո մենք ուղևորվում ենք դեպի Մարիանսկե հրապարակ, որտեղ դուք կունենաք 30 րոպե ընդմիջում` 12:45 – 13:15: Ընդմիջումից հետո կարող եք որոշել` ցանկանում եք շարունակել, թե էքսկուրսիայի երկրորդ մասին կմասնակցեք մեկ այլ օր:
5. Էքսկուրսիայի երկրորդ մասը սկսվում է բարոկկո ոճի Կլեմենտինում գրադարանից: Անցնելով Կարլի կամուրջով` «բաց թանգարան երկնքի տակ», հիանում ենք փոքրիկ Կամպա կղզու գեղեցիկ տեսարանով, որին հետևում է Լենոնի պատը` պատված գրաֆիտտիով: Վերջապես հասնում ենք Փոքր քաղաք, որի կենտրոնը Սուրբ Նիկոլայի եկեղեցին է: Եկեղեցի այցելությունից հետո բարձրանում ենք 200 աստիճաններով դեպի Հրադցանսկե հրապարակ (Hradcanske Square): Այստեղից հասնում ենք Պրահայի ամրոց` Եվրոպայի ամենամեծ բերդերից մեկը: Սա մի «քաղաք է քաղաքի մեջ», որն իր մեջ թաքցնում է Շվարցենբերգի պալատը, Արքեպիսկոպոսի պալատը, Հին թագավորական պալատը, Սուրբ Գևորգի բազիլիկը և ճարտարապետության գանձ`Սուրբ Վիտուսի մայր տաճարը: Զբոսանքն ավարտվում է Հին թագավորական պալատի մոտ` Պրահայի գեղեցիկ տեսարանների ներքո: Իրականում շատ ավելի հեշտ է և հաճելի զբոսնել ոտքով, հասկանալ և վայելել այս ամենը: