Քաղաքային շրջագայություններ

Ճաշ գետով նավարկության ընթացքում

Վայելեք 3 ժամյա գեղեցիկ նավարկություն գետով:

Նավը մեկնում է երեկոյան ժամը 19:00-ին: Տեղափոխություն հյուրանոցից 18:20 –ից 18:30-ի սահմաններում, ներառյալ ճաշ, ապերիտիվ և կենդանի երաժշտություն նավի վրա:

Ճաշ գետով նավարկության ընթացքում

ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՄԱՐ ՄԻՋԻՆ ԳԻՆԸ ԿԱԶՄՈՒՄ Է 790 ՉԿ (32 եվրո): ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ, ԵԹԵ ՄԵԶ ՄՈՏ ՊԱՏՎԻՐԵՔ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ ՏԵՂԱՓՈՈԽՈՒԹՅՈՒՆԸ` ԿՎՃԱՐԵՔ 690 ՉԿ (28 եվրո) ԵՎ ԿՍՏԱՆԱՔ ԱՆՎՃԱՐ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՏԵՂՓՈԽՈՒԹՈՒՆ ՁԵՐ ՀՅՈՒՐԱՆՈՑԻՑ: ԿԱՐՈՂ ԵՔ ՊԱՏՎԻՐԵԼ ՕՆԼԱՅՆ:

Պրահան գեղեցիկ է օրվա ցանկացած ժամի, սակայն այն հատկապես գրավիչ է գիշերը: Երբ արևը մայր է մտնում, քաղաքի առկայծող լույսերը լուսավորում են հին կառույցները, որոնք լավ տեսանելի են Վլտավա գետից դեպի քաղաքի կենտրոն գնալիս: Մեր կողմից առաջարկված նավարկության ընթացքում դուք կճանապարհորդեք Վլտավա գետով, անցնելով այնպիսի տեսարժան վայրերով, ինչպիսիք են Կարլի կամուրջը, Փոքր քաղաքը, Սուրբ Նիկոլայի եկեղեցին, Պրահայի ամրոցը և Ազգային թատրոնը` միաժամանակ վայելելով ճաշ և կենդանի երաժշտություն նավի վրա: Ճաշը ներառում է տաք և սառը կերակուրներ, նավարկության սկզբում կմատուցվի խմիչք, որն ընդգրկվում է նավարկության արժեքի մեջ:

Ճաշ գետով նավարկության ընթացքում

Նավ մտնելիս ձեզ կդիմավորի մեր աշխատակիցը, որը ձեզ հետ կլինի նավարկության ղղջ ընթացքում: Նա չի փոխարինում էքսկուրսավարին, սակայն կարող է տալ ձեզ հետաքրքրող հիմնական տեղեկատվությունը նավարկության ծրագրի վերաբերյալ, և աջակցել հարցերի և խնդիրների դեպքում: Ձեր մասին հոգ կտանեն սպասարկող անձնակազմը և մյուս աշխատակիցները: Ճաշ ընդգրկող նավարկություններն այսօր շատ հաճելի են և մեծ պահանջարկ են վայելում, իսկ սպասարկման և գների առումով կարող են համեմատվել երեք աստղանի հյուրանոցների հետ: Եթե դուք շատ պահանջկոտ եք և ցանկանում եք այսպիսի նավարկության ընթացքում նշել կարևոր տարելից, կամ տարեդարձ, ապա ի նկատի ունեցեք, որ սրանք շքեղ նավարկություններ չեն, ինչպիսիք կան, օրինակ, Փարիզում: Մենք վստահ ենք, որ դուք հաճելի նավարկություն կվայելեք երեկոյան Պրահայում, և սա ձեր այցի ընթացքում յուրահատուկ ժամանց կլինի:

Ճաշ գետով նավարկության ընթացքում

Ճաշ գետով նավարկության ընթացքում

Առնչվող Հոդվածներ

Back to top button