Թատրոններ
Ազգային թատրոնը
Չեխիայի ազգային թատրոնը բալետի և օպերայի հիանալի վայր է: Սա մի հսկայական բազմահարկ համալիր է, որն իր մեջ ներառում է ազգային օպերայի և բալետի թատրոնները:
Հասցե` Պրահա 1, Národní 2, website
ԿՐԻԺԻԿԻ ՇԱՏՐՎԱՆ (HE KŘIŽÍK)
Շատրվանների պար, երաժշտություն և գույներ բացօթյա թանգարանում` եզակի վայր ամբողջ Եվրոպայում (հունվարից մարտ ամիսներին չի գործում):
Հասցե` Պրահա 7, Výstaviště Praha (The Prague Exhibition Grounds), website
ՊՐԱՀԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՕՊԵՐԱ
Wilsonova փողոցի երկայնքով` թանգարանի հյուսային հատվածում` խորհրդարանի շենքի հարևանությամբ գտնվում է Պրահայի պետական օպերայի վիթխարի շենքը (Státní opera): Պետական օպերայի ներկայացումների մեծամասնությունն իտալական օպերայի ռեպերտուարից են` Դոնիզետտի, Ռոսսինի, Վերդի և Պուչինի, հազվադեպ նաև ռուսական, գերմանական և ֆրանսիական ստեղծագործություններ են հանդիպում:
Օպերայի տոմսերի արժեքը 100 – 1150 չեխական կրոնա է կազմում, բալետի տոմսերինը` 100-500 կրոնա:
Հասցե`Պրահա 2, Wilsonova 4, հեռ. 224 227 266, www.sop.cz
LATERNA MAGIKA
Laterna Magika-ն Ազգային թատրոնի մի մասն է, թեև տեղակայված է առանձին, հեքիաթային շենքում: Սա եվրոպական ամենախոշոր թատերախմբերից է և մուլտիմեդիա թատրոնի առաջավորներից: Այս հայտնի ժանրը միախառնում է երաժշտությունը, մնջախաղը, բալետը, սյուրռեալիզմը և սատիրան` ստեղծելով լեզվական խոչընդոտները հաղթահարող մի հզոր մելանժ:
Հասցե` Պրահա 1, Národní 4, website
ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԹԱՏՐՈՆ
Օպերա, բալետ, դրամա: Մոցարտի Դոն Ջիովանի օպերայի պրեմիերան տեղի է ունեցել այստեղ 1787 թվականի հոկտեմբերի 29-ին, որի ընթացքում Մոցարտն ինքն էր ղեկավարում նվագախումբը`նստած դաշնամուրի առջև:
Հասցե`Պրահա 1, Ovocný trh 1, website
TA FANTASTIKA ԹԱՏՐՈՆ
Սա ստեղծագործական, վիզուալ մի աշխարհ է, երևակայության և մոգական լապտերի պոեզիայի մի վայր, որը ձևավորում է Ta Fantastika թատրոնի աշխարհը: Ահա այս մոտեցումներով (ինչը նշանակում է, որ ներկայացումները հասկանալի են և չունեն լեզվական խոչընդոտներ) է պայմանավորված այս ներկայացումների հաջողությունն ու պահանջարկը ամբողջ աշխարհում: Օրինակ` «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործության որոշ ասպեկտներ բեմադրվեցին ինը տարի առաջ, որոնք այնուհետև 3000 անգամ կրկնվեցին երեք մայրցամաքների 30 տարբեր երկրներում: 1998 թվականի հունիսին բեմադրվեց նոր ներկայացում` Գուլիվերը, որը նույնպես մեծ հաջողություն ունեցավ: Բեմադրվելուց անմիջապես հետո այն բեմադրվեց եվրոպական մի շարք երկրներում:
Դրամա, մյուզիկլներ, (ուլտրամանուշակագույն) Սև Լույսերի թատրոն:
Հասցե`Պրահա 1, Karlova 8, website
ԽԱՄԱՃԻԿՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
Խամաճիկների ազգային թատրոնը երկար ավանդույթ ունի Պրահայի զվարճանքների ասպարեզում: Խամաճիկներն ու դերասանները բեմադրում են դասական օպերաներ, ինչպիսիք են Մոցարտի հայտնի «օպերաների գլուխգործոց» Դոն Ջիովանին, ինչպես նաև, ավելի թեթև ներկայացումներ, ինչպիսին է օրինակ Կախարդական ֆլեյտայի պատմությունը: Մեկ այլ շատ հետաքրքիր ներկայացում է Խամաճիկների գալա ներկայացումը, որը խամաճիկների թատրոնի լավագույն աշխատանքների համադրումն է: Անպայման այցելեք այս իրական թատրոնը` դիտելու ներկայացումներ, որոնք սովորաբար սկսվում են ժամը 20:00-ին:
Օպերային տիկնիկային ներկայացումներ:
Հասցե`Պրահա 1, Žatecká 1, website
Սև ԼՈՒՅՍԵՐԻ IMAGE ԹԱՏՐՈՆ
Այցելեք այս թատրոնը, որտեղ պարողները կարտահայտեն իրենց անխոս ու բուռն հուզմունքը և ձեր աչքի առաջ կհաղթահարեն ֆիզիկայի օրենքները: Երաժշտությունն այստեղ կյանք կտա անշունչին, ողբերգությունը վեր կածվի կատակերգության և անհավատալին կդառնա հավատալի:
Հասցե` Պրահա 1, Pařížská 4, website