Երթուղիներ
Պրահան մեկ օրում
Եթե դուք ընդամենը մեկ օր եք տրամադրելու Պրահան ուսումնասիրելու համար, ապա անպայման այցելեք Ամրոցն (the Castle District) ու Փոքր Քաղաքը (the Lesser Town) և ավարտեք ձեր զբոսանքը Հին Քաղաքի սրտում: Պրահայի Ամրոցի համալիրն այցելելիս, անպայման ժամանակ տրամադրեք` այցելելու Գոթական Սուրբ Վիտուսի Մայր տաճարը (the Gothic St Vitus Cathedral) և Սուրբ Գեորգի Բազիլիկը (St George’s Basilica), ինչպես նաև անպայման անցեք փոքրիկ գեղատեսիլ տների մոտով, որոնք գտնվում են Ոսկե Նրբանցքում (Golden Lane): Այնուհետև իջեք դեպի Փոքր Քաղաքը, որտեղ կգտնեք հին քաղաքային տները և Բարոկկոյի ոճի պղնձե գմբեթով Սուրբ Նիկոլայի (St Nicolas Church) Եկեղեցին: Կարլի Կամուրջով անցնելիս կարող եք որոշ ժամանակ տրամադրել հուշանվերներին, դիտել դերասաններին, նկարիչներին, երաժիշտներին կամ ուղղակի քաղաքի գեղեցիկ տեսարանները, այստեղ դուք կարող եք մի փոքր կանգ առնել: Քաղաքի ռոմանտիկ մթնոլորտը ավելի լավ զգալու համար կարող եք Վենետիկյան նավարկություն (Venice Boat Cruise) կատարել: Այս կարճ նավարկության ընթացքում (մոտավորապես 40 րոպե տևողությամբ) դուք հնարավորություն կունենաք Վլտավա գետից տեսնել Պրահայի ճարտարապետության մարգարիտները: Նավի մեկնումը տեղի է ունենում Կարլի Կամրջի տակից, ուր մուտք կարելի է գործել Չերտովկա (Certovka), Կամպա (Kampa) կղզիներից: Անցնելով կամուրջը` կարող եք զբոսանել գետի ափով և ընդմիջում անել հանրաճանաչ Սլավիա սրճարանում (Café Slavia), որը գտնվում է Սմետանովո նավամատույցում, ըմպելով մեկ բաժակ սուրճ և վայելելով գետի, ինչպես նաև գետի մյուս ափին գտնվող ամրոցի տեսարանները: Հանգստից հետո շարունակեք զբոսանքը դեպի Հին Քաղաքի Հրապարակ` տեսնելու Աստղագիտական Ժամացույցը և դիտելու Առաքյալների պտույտը ժամացույցի վրա: Այստեղից շարունակեք ձեր զբոսանքը դեպի Սելետնա (Celetna) փողոց, որտեղ կարող եք տեսնել մի քանի, ճարտարապետության և պատմության առումով կարևոր տներ, ինչպիսիք են Երեք Թագավորներինը (at the Three Kings), Սպիտակ Առյուծը (the White Lion), Սև Արևը (the Black Sun) և Սև Մադոննան (the Black Madonna): Այս թվարկվածներից ամենահետաքրքիրը, որն արժե այցելել, Սև Մադոննայի Տունն է, որի պատմությունը սկիզբ է առնում 1912 թվականից և որտեղ այժմ գտնվում է Կերպարվեստի Չեխական Թանգարանի մի մասնաճյուղը` Չեխական Կուբիզմի նմուշների մշտական ցուցադրությամբ: Սելետնա փողոցը ձեզ վերջ ի վերջո կբերի դեպի Փաուդեր Թաուեր աշտարակ (Powder Tower): Աշտարակի հենց կողքին է գտնվում Մունիցիպալ Տունը (Municipal House): Սա համարվում է Պրահայի ամենաականավոր Արտ Նովո (ժամանակակից արվեստի) կառույցը, որը կառուցվել է 1906–1942 թվականներին: Սա հայտնի կանգառ է այն զբոսաշրջիկների համար, որոնց գրավում են ժամանակակից արվեստի ոսկուց զարդանախշերը, վիտրաժները, քանդակագործությունն ու կանոնավոր կերպով այստեղ կազմակերպվող ցուցահանդեսներն ու համերգները:
Պրահան երկու օրում
Օր 1:
Էքսկուրսիա կատարեք դեպի Հին Քաղաքի հրապարակ, դիտեք «պետք է տեսնել» Աստղագիտական ժամացույցը և այցելեք հոյակերտ Գոթական ոճի Եկեղեցին`Տիրամայրը «Տին»ի Դիմաց (Gothic Church of Our Lady Before Tyn) կամ բարոկկոյի ոճի Սուրբ Նիկոլայ Եկեղեցին (Church of St Nicholas): Այստեղից ուղևորվեք դեպի Կարլի Կամուրջ և լուսանկարվեք: Այնուհետև, բարձրացեք դեպի տպավորիչ Պրահայի Ամրոցը, որտեղ ձեզ կսպասեն Սուրբ Վիտուս Մայր Տաճարը, Ոսկե Նրբանցքն ու Արքայական Պարտեզը (Royal Garden): Եթե հոգնել եք ոտքով քայլելուց, կարող եք տրամվայով բարձրանալ բլուրը և ամրոցին մոտենալ հակառակ կողմից: Այս ամենից հետո, երբ կզգաք, որ քաղցած եք, ետ վերադարձեք դեպի Մալոստրանսկ (Malostranske) հրապարակ և այստեղի բազմաթիվ պանդոկներից կամ ռեստորաններից մեկում ճաշակեք չեխական ազգային կերակուրներից:
Օր 2:
Երկրորդ օրը շատ հարմար է ավելի հանգիստ էքսկուրսիաների կամ գետի ափով ուղղակի զբոսանք կատարելու համար: Հին Քաղաքի հրապարակից զբոսնելով գնացեք դեպի Ժոզեֆով, այցելեք Հրեական թանգարան, սրճեք Սլավիա կամ Իմպերիալ սրճարաններից մեկում: Կեսօրին գնումներ կատարեք Վացլավի Հրապարակում (Wenceslas Square): Երեկոյան, կարող եք վայելել մի քանի գավաթ աշխարհահռչակ Չեխական գարեջուր U Pinkasu պանդոկում, կամ, եթե դասական երաժշտության սիրահար եք, կարող եք համերգ գնալ Rudolfinum-ում:
Պրահան երեք օրում
Առաջին երկու օրերը հետևեք մեր երկօրյա էքսկուրսիային: Վերջին օրը` առավոտյան, կարող եք էքսկուրսիա կատարել դեպի միջնադարյան Karlstejn ամրոց, այցելել մոտակայքում գտնվող Kutna Hora քաղաքը, որոշ թանգարաններ ու պատկերասրահներ կամ գնալ գնումների: Կեսօրին կարող եք նախաճաշել Փոքր Քաղաքի ռեստորաններից մեկում, այնուհետև ճոպանուղիով բարձրանալ դեպի Petrin-ի բլուրը: Սա մի գերազանց վայր է խաղաղ այգիներում զբոսանք կատարելու համար, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի քաղաք: Ավելի գրավիչ տեսարանների ականատես լինելու համար մի մոռացեք այցելել Petrin-ի Դիտարկման Աշտարակը: Եթե դուք դեռ չեք հոգնել, կարող եք շարունակել քայլել Petrin-ի բլուրից դեպի Pohorelec (Hradcany) և այցելել Strahov-ի մենաստանը: Այստեղից նստեք 22 համարի տրամվայը, որը ձեզ կտանի հետ դեպի քաղաք և հնարավորություն կտա հիանալ շրջապատի գեղեցկությամբ:
Պրահան մեկ շաբաթում – երկար դադար քաղաքում
Իրականացրեք բոլոր այն էքսկուրսիաները և զբոսանքները, որ նշվել էր «Պրահան երեք օրում» էքսկուրսիայի շրջանակներում, այնուհետև ավելացրեք այցելություններ թանգարաններ, պատկերասրահներ և Stromovka Զբոսայգի, որը ներառում է տարբեր ցուցահանդեսներ:
Եթե դուք բավականաչափ եռանդուն եք, ապա ոտքով էքսկուրսիա կարող եք կատարել Letná-ից դեպի Troja Château և այնուհետև նավակով հետ վերադառնալ քաղաք (կամ հակառակը): Դուք ժամանակ կունենաք նաև մեկօրյա էքսկուրսիա կատարել դեպի Kutná Hora կամ էլ իրականացնել Pilsner-ի Գարեջրի էքսկուրսիան:
Մեկշաբաթյա այցը Պրահա ձեզ ավելի շատ ժամանակ ու հնարավորություն կտա զգալու քաղաքի մթնոլորտը, որի ընթացքում դուք չեք ձանձրանա: