Դասական երաժշտություն, օպերա
Դասական երաժշտություն
Պրահայում կան երկու շատ հայտնի համերգասրահներ`Dvořák Hall-ը Ռուդոլֆինումում և Smetana Hall-ը Մունիցիպալ Տանը, սակայն բացի սրանցից, քաղաքում ամենուր կարելի է դասական երաժշտության համերգներ գտնել: Հանրաճանաչ համերգասրահներից են Բերտրամկան (Bertramka,Մոցարտի թանգարան) և Ատրիումը` Ժիժկովում (Žižkov): Հայտնի են նաև եկեղեցիներում և պալատներում կազմակերպվող դասական երաժշտության համերգներն ու մենահամերգները: Կանոնավոր համերգներ են կազմակերպվում նաև Ազգային թատրոնի դիմաց, ամառային ամիսներին` Պրահայի որոշ բացօթյա այգիներում:
Սմետանա համերգասրահը (Smetana Hall)
Սմետանա համերգասրահը հիասքանչ Մունիցիպալ տան կենտրոնական մասում է գտնվում: Քաղաքի ամենամեծ համերգասրահը նախատեսված է մոտ 1200 անձի համար: Այստեղ հիմնականում կազմակերպվում են Պրահայի սիմֆոնիկ նվագախմբի և ժողովրդական երգ ու պարի համերգներ:
Հասցե` Náměstí Republiky 5, Հին քաղաք: Տոմսերի արժեքն է`250-600 ՉԿ: Տոմսարկղն աշխատում է ժամը 10:00-18:00:
Օպերա
Երկու հիմնական օպերային ընկերությունները` Ազգային և Պետական, իրենց ներկայացումներով հանդես են գալիս Ազգային և Պետական օպերային թատրոններում: Պետական օպերային թատրոնի ռեպերտուարում գերակշռում են հայտնի դասական իտալական ստեղծագործությունները իտալերեն լեզվով (բնագրի լեզվով): Տոմսերը պետք է ձեռք բերել նախորոք: Ազգային օպերային թատրոնի ռեպերտուարում էքսպերիմենտալ ոճի ներկայացումներ են հիմնականում չեխերեն լեզվով: Ազգային թատրոնում դուք հնարավորություն ունեք դիտելու հայտնի չեխ կոմպոզիտորներ Smetana-ի կամ Dvořák-ի ստեղծագործությունները: Կալվածքների թատրոնի վրա հիմնված ավելի քիչ հայտնի օպերային ընկերությունը նեկայացնում է հիմնականում դասական իտալական օպերաներ իտալերեն լեզվով: Օպերայի տոմսերի արժեքը ամենաթանկ տեղերի համար տատանվում է 1,000-ից 1,300 ՉԿ սահմաններում, այս պատճառով էլ Պրահայում օպերան ավելի մատչելի է, քան այլ եվրոպական երկրներում:
Պրահայի Պետական Օպերա
Տպավորիչ նեո-ռոկոկոյան ոճը Պրահայի պետական օպերայում ստեղծում է փառավոր միջավայր օպերայի և բալետի ներկայացումների համար: Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին այստեղ տեղի է ունենում Վերդիի ամենամյա փառատոն: Բեմադրվում է նաև Լեոնկավալլոյի հազվադեպ ներկայացվող La Bohème ստեղծագործությունը:
Հասցե` Wilsonova 4, Նոր քաղաք, օպերայի տոմսերի արժեքը` 100-1150 ՉԿ, բալետի տոմսերի արժեքը` 100-800 ՉԿ: Տոմսարկղն աշխատում է երկ-ուրբ. ժամը 10:00 – 17:30, կիրակի և շաբաթ 10:00 – 17:30:
Classical Music/Opera listing
Estates Theater (Stavovské Divadlo); www.narodni-divadlo.cz
Klementinum; www.klementinum.com
Lobkowicz Palace; www.lobkowicz.cz
Municipal House (Obecní Dům) www.obecni-dum.cz
National Theatre (Národní Divadlo); www.narodni-divadlo.cz
Rudolfinum Czech Philharmonic Orchestra; www.ceskafilharmonie.cz
St. George’s Basilica; www.hrad.cz
St. Nicholas’s; www.svmikulas.cz
Spanish Synagogue; www.jewismuseum.cz
Ballet/Dance listing
Divadlo Ponec; www.divadloponec.cz
National Theatre; www.narodni-divadlo.cz