Ապահովություն

Պրահան համեմատաբար ապահով քաղաք է և հանցագործություններն այստեղ  շատ հազվադեպ են, սակայն շատ կարևոր է ծանոթանալ որոշ վտանգավոր իրավիճակների, որտեղ դուք կարող եք հայտնվել:

Զբոսաշրջիկները ամբողջ աշխարհում համարվում են խաբեությունների համար ամենահարմար թիրախը, այսպես է նաև Պրահայում:

Եթե դուք իմանաք, թե հատկապես որ իրավիճակում դուք կարող եք խաբեության զոհ դառնալ և իմանաք ինչպես պաշտպանվել, դուք ճանապարհորդության ընթացքում ավելի հանգիստ կլինեք:

Պրահայում զբոսաշրջիկների համար խաբեության ամենատարածված միջոցներն են տաքսիները, ռեստորանային հաշիվները և տարադրամի փոխանակումը:

Ապահովություն

Խաբեություններ Պրահայի ռեստորաններում

Չնայած այն հանգամանքին, որ այժմ իրավիճակը փոխվել է դեպի լավը, համեմատած տասը տարի առաջվա հետ` այսօր էլ դուք պետք  է զգոն լինեք այս հարցում, և միշտ ուշադիր ստուգեք ձեր հաշիվը այն վճարելուց առաջ:

Ամենատարածված մեթոդը ռեստորաններում հաճախորդի կողմից չպատվիրված սոուսի, հացի, բլիթների կամ պրետցելի համար լրացուցիչ գումար գանձելն է: Սովորաբար ճաշացուցակում նշվում է, որ հացի արժեքն ընդգրկված չէ ընդհանուր գնացուցակում, սակայն դա նշված է լինում մի այնպիսի տեղ, որ աչքի համար մատչելի չէ: Ամենապարզ լուծումը այս խնդրի այն է, որ խնդրեք անձնակազմին հեռացնել այն պարագաները, որոնց համար դուք չեք ցանկանում վճարել: Եթե դուք չեք ցանկանում ուտել որևէ բան, որը ձեր սեղանին է, դուք պարտավոր եք վճարել դրա դիմաց: Սովորաբար բարձրակարգ ռեստորաններում սա խնդիր չէ:

Չմանրամասնված ձեռագիր գրված հաշիվ`եթե ձեզ տրամադրած հաշիվը մանրամասնված չէ, դուք ինքներդ արագ հաշվարկ կատարեք, և եթե կասկածներ ունեք, ապա անպայման անձնակազմից պահանջեք ավելի մանրամասնված հաշիվ ներկայացնել: Այս երևույթին դուք ավելի հաճախ կհանդիպեք պանդոկներում, քան ռեստորաններում:

Խաբեություններ խմբային հաշիվներում` եթե դուք մի քանի հոգու փոխարեն եք հաշիվը փակում, ապա մեծ գումարի դեպքում ավելի հեշտ է մի քանի բան ավելացնել ձեր հաշվին: Կամ նրանք կարող են ուղղակի հաշվարկը սխալ կատարել` ձեզ ներկայացնելով, օրինակ վճարելու հաշիվ 462 ՉԿ-ի փոխարեն 562 ՉԿ:

Խաբեություններ ծառայությունների դիմաց վճարելիս` համաձայն Չեխիայում գործող օրենքի, հաշվի մեջ պետք է ներառված լինի ծառայությունների դիմաց վճարը, որտեղ լրացուցիչ թեյավճարներ ընդգրկված չեն: Այսպիսով հաշվի ընդհանուր գումարի մեջ պետք է ընդգրկված լինի 10%-ը: Երբեմն ռեստորանները փորձում են համոզել իրենց հաճախորդներին, որ նրանք պետք է լրացուցիչ 10% վճարեն: Սա իրականությանը չի համապատասխանում:

Խաբեություններ Պրահայի Տաքսիներում

Պրահայում տաքսիների վարորդները հայտնի են իրենց վատ հեղինակությամբ:  Շատ հաճախ զբոսաշրջիկները նույնիսկ չեն գիտակցում, որ իրենցից հարկ եղածից ավելի շատ գումար են վերցրել, այսինքն նրանք խաբեության զոհ են դարձել: Երբեմն նրանք դա բացահայտում են, երբ արդեն  շատ ուշ է լինում, կամ էլ ամաչում են վիճաբանել վարորդի հետ և նախընտրում են վճարել և համարել, որ «տուրիստական հարկ» են վճարել:

Այս ընդունված պրակտիկայից զատ, երբ տաքսու վարորդը ձեզանից ավելի շատ գումար է պահանջում, կան նաև խաբեության այլ դեպքեր, որոնց մասին դժվար է գլխի ընկնել:

Օրինակ, տաքսիի արագացված հաշվիչ` առաջին հայացքից տաքսու սակագինը թվում է ճիշտ, բայց հետո, երբ համեմատում եք անցած հեռավորությունը մղոններով և դրա դիմաց գանձված ամբողջ գումարի չափը, զգում եք, որ կա անհամապատասխանություն: Սա նշանակում է, որ վարորդն օգտագործում է ոչ ճշգրիտ տաքսիի հաշվիչ, որն ավելի շատ գումար է հաշվում, քան պետք է լինի իրականում: Այսպիսով, ինչ-որ տեղ գնալուց առաջ, անպայման նախորոք ճշտեք, թե ինչքան կկազմի ճանապարհորդության մոտավոր արժեքը:

Սխալ սակագին `երբեմն ուղեվարձը շատ բարձր է լինում համեմատած տաքսու անցած հեռավորության հետ: Սակագինը կարող է բարձրանալ կախված «ուղեբեռից» կամ «քաղաքից դուրս ուղևորվելիս»: Վարորդը հավանաբար դրա համար լավ բացատրություն կունենա: Օրինակ, միևնույն ընկերությունում աշխատող տաքսու վարորդները կարող են տարբեր սակագներ սահմանել, ոմանք` բարձր, ոմանք` ավելի ցածր: Եթե դուք տաքսի պատվիրեք հեռախոսով, ձեզ կառաջարկվի ավելի ցածր սակագին, քան ճանապարհից վերցված տաքսու սակագինն է:

Մանրադրամ` վարորդը կարող է ներողություն խնդրել և ասել, որ ձեզ հետ վերադարձնելու մանր դրամ չունի: Նրանք դա համարում են թեյավճար: Կամ վարորդը ձեզ գումարը հետ կվերադարձնի այլ արժույթով, հույս ունենալով, որ դուք այնքան էլ լավատեղյակ չեք տեղական արժույթից:

Խաբեության մեկ այլ տեսակ է, այսպես կոչված, «գեղատեսիլ ճանապարհը»: Այս դեպքում ուղևորության հեռավորության և սակագնի հետ ամեն ինչ կարգին է, սակայն վարորդը ձեզ դիտավորյալ երկար ճանապարհով է տանում, որպեսզի դուք ավելի շատ գումար վճարեք:

Մենք նամակներ ենք ստացել, որտեղ հաճախորդները պատմում են, որ վարորդները նրանց սխալ հյուրանոց են հասցրել: Սա կարող է լինել և՛ կանխամտածված, և՛  առանց դիտավորության, սակայն ամեն դեպքում հաճախորդը կրկնակի է վճարել: Այսպիսով, խորհուրդ կտանք ձեզ վարորդին ներկայացնել ոչ միայն հյուրանոցի անունը, այլ նաև այն հասցեն, որտեղ այն գտնվում է, քանի որ կարող են լինել նաև հյուրանոցներ միևնույն անվամբ:

Խաբեություն տարադրամի փոխանակման ժամանակ

Խաբեություն կարող են իրականացնել նաև տարադրամի փոխանակման գրասենյակները, որոնք ձեզանից լրացուցիչ գումար կգանձեն որպես միջնորդավճար: Ստուգեք  այս բաժինը հետագա մանրամասների համար:

Խաբեություն  բանկոմատներով

Պրահայում խարդախություններ են իրականացվել նաև քարտերի կրկնօրինակներով: Սրա ամենապարզ լուծումը բանկերի ներսում տեղադրված բանկոմատներից օգտվելն է: Այս խաբեությունը իրենից մեծ վտանգ չի ներկայացնում, քանի որ այսպիսի դեպքեր շատ քիչ են գրանցվել:

Խաբեություններ մետրոյում

Մետրո մտնելիս (հատկապես գիշերը), կայարաններում կարող եք հանդիպել մի խումբ խաբեբաների, որոնք կներկայանան որպես մետրոյի աշխատակիցներ, և ձեր տոմսն աչքի անցկացնելուց հետո կասեն, որ ձեր տոմսն անվավեր է և դուք պետք է տուգանք վճարեք 500 ՉԿ-ի չափով (1000 ՉԿ, եթե դուք վիճաբանության մեջ մտնեք նրանց հետ): Այսպիսով, եթե դուք նրանց հանդիպել եք և վստահ եք, որ ձեր տոմսի հետ ամեն  ինչ կարգին է, պահանջեք, որ նրանք ոստիկանություն կանչեն, կամ էլ դուք ինքներդ դա արեք:

Կողոպուտ գիշերային գնացքներում

Եղեք չափազանց ուշադիր գիշերային գնացքներում, քանի որ պայուսակների գողությունը գնալով աճում է մեծ կայարանների միջև ընկած հատվածներում: Փաստաթուղթ պահանջեք բոլոր այն անձանցից, ովքեր կփորձեն ստուգել ձեր տոմսը, կամ անձնագիրը: Տեղադրեք և կողպեք ուղեբեռը, մեջքի պայուսակները, բեռների համար նախատեսված դարակներում: Թանկարժեք իրերը պահեք ձեզ մոտ և պահպանեք հանգստություն:

Back to top button